Հայաստանում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1022 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 261697 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1712685 վերջին մեկ օրում` 7472 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13328 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 351-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 241841 անձ` վերջին մեկ օրում 650 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5319 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1209 է: