Սեպտեմբերի 27-ին չինական Սիչան տիեզերակայանից տեղի է ունեցել «Չանչժեն-3B» հրթիռի արձակում, որը կրում էր «Շիյյան-10» գաղտնի արբանյակը, որը պետք է երկրաստացիոնար ուղեծիր դուրս գար, տեղեկացնում է Space Tech-ը՝ հղում կատարելով The Universemagazine ամսագրին։
Արձակումը տեղի է ունեցել սովորական ռեժիմով։ Դիտարկման ամերիկյան համակարգերի տվյալներով՝ տիեզերական սարքը կրիչից առանձնացել է եւ դուրս եկել անցումային ուղեծիր 177 կիլոմետր պերիգեյով եւ 40 105 կիլոմետր ապոգեյով։ Սակայն Չինաստանի աերոտիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASС) այդպես էլ չի հաստատել արբանյակի հաջող գործունեությունը, ինչը վթարի մասին լուրերի տեղիք է տվել։ Հաջորդ օրը ՉԺՀ պետական ԶԼՄ-ները հրապարակել են տեղեկություններ ծագած անոմալիայի մասին, որը հանգեցրել է արբանյակի կորելուն։
Կորած արբանյակի արձակման ճշգրիտ նպատակը հայտնի չէ։ Որոշ տվյալներով՝ սերիայի նախորդ սարքը նախատեսված էր երկրաստացիոնար այլ արբանյակների դիտարկում իրականացնելու համար։
Արժե նշել, որ այդ նույն օրը, ընդամենը երկու ժամ տարբերությամբ, ՉԺՀ տարածքից մեկ այլ մեկնարկ էլ է կատարվել։ «Կուայչժոու-1A» հթրիռը հաջողությամբ արեգակնային-սինքրոն ուղեծիր է դուրս բերել «Գաոֆեն-02D» արբանյակը։Սա կրիչի առաջին առաքելությունն էր անհաջող արձակումից հետո, որը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին։





























