Ջո Բայդենի վարչակազմը «կբարձրացնի» գոյություն ունեցող միլիարդավոր դոլարների մաքսատուրքերը չինական ներմուծման համար` որպես Դոնալդ Թրամփի օրոք կնքված համաձայնագրի առաջին փուլին չհետեւելու համար Չինաստանի կառավարության դեմ ռազմավարության մի մաս: Այս մասին հայտնել է Politico-ն, հայտարարել է ԱՄՆ` առեւտրի հարցերով ներկայացուցիչ Քեթրին Թայը:

Բայդենի վարչակազմը Պեկինի հետ նոր առեւտրային ռազմավարություն է մշակում`միաժամանակ արձագանքելով սակագները բարձրացնելու ամերիկյան ընկերությունների կոչերին: Ըստ Politico-ի` Չինաստանը հետ է մնում ԱՄՆ-ից 200 միլիարդ դոլարի լրացուցիչ ապրանքներ գնելու իր պարտավորությունից:

Քանի որ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի ստորագրած առաջին փուլի մասին համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի վերջին, Բայդենի վարչակազմը պետք է որոշի՝ վերսկսել բանակցությունները, թե՞ այլ ուղղությամբ շարժվել, նշում է Politico-ն:

Թրամփի մաքսատուրքերը «գրավել են շատերի ուշադրությունը», ասել է Թայը: Նա հավելել է, որ դրանք «արդյունավետ քաղաքականություն ստեղծելու գործիք են, եւ այն, ինչին մենք կարող ենք ապավինել եւ օգտագործել ամերիկյան տնտեսության, ամերիկացի աշխատողների եւ ամերիկյան բիզնեսի շահերը պաշտպանելու համար»: