«Այս տարածաշրջանի սիոնիստական երազանքները երբեք չեն իրականանա»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին` արձագանքելով Իսրայելի դեսպանի մեղադրանքներին, թե Իրանը« ճնշում է կրոնական փոքրամասնություններին եւ հրեաներին»:
«Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում հրեաներին, քրիստոնյաներին եւ աստվածային կրոնի այլ հետեւորդներին: Բայց մենք վստահ ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Պաղեստինը հավերժ իսլամական երկրներ կմնան»,- գրել է դիվանագետը Twitter-ում: «Այս տարածաշրջանի հետ կապված սիոնիզմի երազանքները երբեք չեն իրականանա», - ավելացրեց դեսպանը:





























