Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որն ուրբաթ բերման է ենթարկվել Թբիլիսիում, ենթադրաբար տեղափոխվել է Թբիլիսիի բանտ, հաղորդում է «Պիրվելի» վրացական հեռուստաալիքը:

«Սաակաշվիլին, ենթադրաբար, տեղափոխվել է Թբիլիսիի բանտ»,-հաղորդում է հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ակնկալվում է, որ Սաակաշվիլիի կողմնակիցները կհավաքվեն բանտի շենքի մոտ:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստացել է, որ Սաակաշվիլին փողկապերի հավաքածուով հարմարավետ տեղափոխվել է բանտ հայրենիք վերադառնալուն պես:

Ավելի վաղ Սաակաշվիլին տարածել էր տեսաուղերձ, որում ասում էր, որ, իբրեւ, գտնվում է Բաթումում: Տեսանյութը գիշերն է նկարահանվել, ֆոնին կարելի է նկատել ծովն ու շենքերը, որոնք նման են Բաթումի շենքերին: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին եւ 3-ին Թբիլիսիում կլինի եւ կոչ արել մարդկանց հավաքվել քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում: Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանն ու մուտք չի գործել Վրաստան: Ավելի ուշ «Իմեդի» տեռուստաալիքը խոստացել է, որ Սաակաշվիլին վերջին չորս օրվա ընթացքում գտնվում է Տրուսքավցեում:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ հայրենիք վերադառնալու մտադրության մասին: Վրաստանում նրա նկատմամբ ներպետական հետախուզում է հայտարարվել մի քանի քրեական գործերի շրջանակում: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ բերման կենթարկեն նրան սահմանը հատելուն պես: