Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է սպառնալիքի դեպքում Ռուսաստանի հետ «միասնական բազա» դառնալու պատրաստակամության մասին։ Այս մասին նա ասել է  CNN-ին տված հարցազրույցում։

«Ես դա չեմ թաքցրել»,-ասել է նա։

Լուկաշենկոն նշել է, որ երկրի ինքնիշխանությունը եւ անկախությունը «չեն վաճառվում»։

Նա նաեւ նշել է, որ երկրում մարդու իրավունքների խախտման մասին պնդումները երեւակայություն են։