Վրաստանում հայտնել են, որ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ընտրություններից հետո պետական հեղաշրջում էր նախապատրաստում։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբահիձեն, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

«Նա եկել է Վրաստան, որպեսզի իրականացնի իր սպառնալիքները պետական հեղաշրջման հարցով եւ անկարգություն կազմակերպի երկրում։ Համապատասխանաբար, իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցառումները նոր հանցանքները կանխելու համար»,-ասել է Կոբահիձեն։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սաակաշվիլիին ձերբակալել են երեկ երեկոյան Թբիլիսում։ Նախկին նախագահը մեղադրվում է մի շարք քրեական գործերով, որոնցից երկուսով հեռակա կարգով դատավճիռ է կայացվել, մյուս գործերը գտնվում են վարույթում։