Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է հետպատերազմյա շրջանում «Անդրկովկասում կայունության եւ անվտանգության գործում» Թուրքիայի եւ Ռուսաստանի կարեւոր դերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ այսօր Թուրքիան եւ Ռուսաստանը՝ Ադրբեջանի երկու հարեւանները, մեկը՝ Հայաստանի հարեւանը, կարեւորդ դեր ունեն տարածարջանում  կայունության եւ անվտանգության զարգացման գործում։ Մենք այդ երկրների դերը գնահատում ենք դրական և կայունացնող»,-ասել է նա։

Ալիեւը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Աղդամում համատեղ մոնիթորինգային կենտրոն են հիմնել։

«Յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի ստեղծված նոր իրողությունները»-հավելել է նա։