Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) որոշել է ուղեծրային Euclid աստղադիտարանի գործարկման ամսաթիվը, այն կզբաղվի մութ մատերիայի եւ մութ էներգիայի ուսումնասիրությամբ, հայտնում է 3dnews.ru-ն:
Հաղորդվում է, որ աստղադիտակը եւ դրա վրայի գործիքներն արդեն հաջողությամբ փորձարկվել են, ինչը կարեւոր հանգրվան է ծրագրի իրականացման համար: Սարքի գործարկումը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա վերջին` Ֆրանսիական Գվիանայի տիեզերակայանից «Սոյուզ ՍՏ» հրթիռակրի օգնությամբ:
Euclid-ի սարքավորումները կներառեն երկու հիմնական գործիք: Դրանք են՝ VISible Imager (VIS) սպեկտրի պատկերների ձեւավորման համակարգը եւ մոտակա ինֆրակարմիր միջակայքի Near Infrared Spectrometer and Photometer (NISP) ֆոտոչափը:
Աստղադիտարանը պետք է զբաղվի հսկայական թվով գալակտիկաների ուսումնասիրությամբ, որոնց նկարահանումը կիրականացվի ամենաբարձր ճշգրտությամբ: Սպասվում է, որ այն թույլ կտա մութ մատերիայի եւ մութ էներգիայի վերաբերյալ նոր տվյալներ ստանալ:
Աստղադիտակը կգործարկվի Արեգակ-Երկիր համակարգի L2 Lagrange կետում՝ մեր մոլորակից 1,5 միլիոն կիլոմետր հեռավորությամբ:





























