Իրանը պաշտոնական բողոք է հղել՝ կապված Բաքվում իր դեսպանատան վրա հարձակման հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Աբաս Մուսավին, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Թեհրանը հետաքննում է դեպքը։ Նա նշել է, որ հարձակումից հետո դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ ոստիկանությունը ձերբակալել եւ հարցաքննել են 4 մարդու։