«Հեյբարի նվաճողները» զորավարժություններն ուղերձ են փոխանցել տարածաշրջանի երկրներին, ինչպես նաեւ նախազգուշացում սիոնիստական ռեժիմին, ասվում է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ, հաղորդում է Mehr-ը:

«Տարածաշրջանում եւ հարեւան երկրներում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունները կարմիր սահմանագիծն են, եւ մենք չեն անտեսի ցանկացած օտարերկրյա գործողություններն այդ ուղղությամբ, ինչպես նաեւ մենք չենք հանդուրժի ցանկացած երկրի հողը սիոնիստական ռեժիմի գործողությունների վայր վերածելուն»,-ասվում է հայտարարության մեջ:

«Հեյբարի նվաճողները» զորավարժություններն ուղերձ են փոխանցել տարածաշրջանի երկրներին, ինչպես նաեւ նախազգուշացում սիոնիստական ռեժիմին: Մեր հարաբերությունները ժողովրդի եւ հարեւան երկրների, այդ թվում՝ մահմեդական եւ եղբայրական երկրների եւ Ադրբեջանի հետ վաղեմի եւ կայուն են, եւ թշնամիների ու իսրայելական ռեժիմի կողմից տարաձայնություններ ստեղծելը երբեք չի ազդի այդ միասնականության ու եղբայրության վրա»:

Միեւնույն ժամանակ Իրանի ժողովուրդը թոյլ չի տա ագրեսիա իր երկրի, տարածաշրջանի անվտանգության եւ երկրի շահերի դեմ: Իսլամական Իրանը բազմիցս ապացուցել է իր եղբայրությունն ու բարիդրացիական կապերը հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ:

Տարաձայնություններ առաջացնող որոշ հայտարարություններ ուղղված են բարիդրացիական հարաբերությունների դեմ, եւ ակնկալվում է, որ Բաքվի կառավարությունը հնարավորինս արագ կհակազդի օտարերկրացիների ցանկացած ոտնձգությանն ու այդ պառակտող գործողություններին»,-ասված է հայտարարության մեջ: