Առնվազն 12 մարդ զոհվել է, 32-ը վիրավորվել պայթյունի հետեւանքով, որը կիրակի որոտացել է Քաբուլում Իդգախ մզկիթի հարեւանությամբ, որտեղ ընթանում էր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիխուլա Մուջախիդի մոր հետ հրաժեշտի արարողությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է, ահաբեկչության թիրախները թալիբների ղեկավարներն էի ու նրանց կողմից նշանակված պաշտոնյաները Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում, մասնավորապես, ՊՆ ներկայացուցիչները:

Ավելի վաղ Մուջախիդը թվիթերյան էջում գրել է, որ պայթյունը որոտացել է, երբ ժողովրդի մեծ կուտակում էր, ինչի հետեւանքով Քաբուլի խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր եւ վիրավորներ:

Իր հերթին՝ Աֆղանստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Հոսթին տեղեկացրել է, որ պայթյունի հետեւանքով զոհվել է երկու մարդ: «Մզկիթի մուտքի մոտ պայթյունի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս չորս մարդ ստացել է տարբեր ծանրության վիրավորում»,- Aamaj News տեղական գործակալությունը մեջբերել է նրա խոսքերը: