Դուք նկատե՞լ եք այն հարմարանքը, որով Էրդողանը խոսում էր ՀՀ վարչապետի դիմումի մասին. ինձ համար ընդհանրապես այդ ոճը, այդ տոնը անընդունելի է միջպետական հարաբերություններում. Մենք գնալու ենք խնդրողի, աղաչողի դերում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Երբեք նման բան չի եղել, ժամանակին իրենք են դիմել դիմել ինձ որպես ՀՀ նախագահի, փորձել ստեղծել հանձնաժողով: Դուք կտեսնեք, թե մենք ինչ ոճով ենք պատասխանել իրեն: Չես կարող մուրալ նման կարգի հարաբերությունների կառուցում: Դա միշտ լինելու էմ մեկ դարպասի վրա խաղ եւ այդ դարպասը քոնն է լինելու:

Եթե դա մեր իշխանությանը պետք է իշխանությունը պահելու համար, ես դրա տրամաբանությունը հասկանում եմ, բայց այդպես պետական, ազգային շահեր չեն պաշտպանում»,-հայտարարեց Քոչարյանը:

Անդրադառնլով Թուրքիայի հետ հարաբերություններին, Քոչարյանն ասաց. «Թուրքիայի հետ հարաբերությունների մասին միշտ մի բանաձեւ ենք կիրառել, որ մոենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել եւ դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների: Թուրքական կողմն է միշտ մեր հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղի հարցի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հետ: Հիմա վերջերս Էրդողանի հայտարարությունը մոտավորապես հետեւյալն էր՝ միջանցքի հարցերը լուծեք, մենք պատրաստ ենք հարաբերություններ քննարկել: Այսինքն բան չի փոխվել. Առաջ Ղարաբաղի հարցով էր պայմանավորված, հիմա իրենց նպատակը այդ միջանցքը ստանալն է, սրա հետ է պայմանավորված: Փոխպակվածությունն է ինձ համար անընդունելի: Ինչո՞ւ մենք պետք է դեմ լինենք Թուրքիայի հետ հարաբերություններին, եթե դրանք պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

Ես ի ծնե հակաթուրքական տրամադրություններով չեն: Այո, զգույշ ենք, սա այն երկիրն է, որը սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգության համար ընդհանրապես, մեր շահերը բախվում են, քիչ են այն հատվածները, որոնք կարողեն դրանք համընկնել, բայց ասել, որ ընդհանրապես մենք չպետք է հարաբերություն ունենանք Թուրքիայի հետ, ես ճիշտ չեմ համարում»: