Միացյալ Նահանգները փորձում են հնարավորություններ գտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության համար: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը, փոխանցում է haqqin.az-ը:

Ամերիկացի դիվանագետն ակնհայտ է անվանել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մի շարք չլուծված հարցեր են մնում:

Դեսպանը նաեւ ասաց, որ Միացյալ Նահանգները նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չլուծված հարցերի լուծմանը: Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ:

Ըստ Լիտցենբերգերի` Միացյալ Նահանգները փորձում են միավորել կողմերին, որպեսզի այդ հարցերը լուծվեն արդար եւ իրավահավասարորեն. «Ես գիտեմ, որ դա որոշակի ժամանակ ևեւգործընթացներ  կպահանջի: Մենք մեր կողմից կշարունակենք համագործակցել եւ օգնել կողմերին այս ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանի բնակչությունն ու երկրներն ապրեն խաղաղության եւ համակեցության պայմաններում»: