Մատաղիսի օկուպացիայի տարելիցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելել է այնտեղ եւ հանդես եկել մի շարք հայտարարություններով:

Սկսելով «հայերի գլուխները կոտրելու» սպառնալիքներով, եթե վերջիններս «լավ չպահեն իրենց», Ադրբեջանի նախագահն այնուհետ անցել է անձնական վիրավորանքների՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Չկա թե՛ կարիք, թե՛ իմաստ մեջբերելու այդ կոպիտ, գռեհիկ հայտարարություններն ու մեղադրանքները:

Հարցն այլ է: Ստացվում է, որ ո՛չ կրթությունը, ո՛չ բարձր կարգավիճակը չեն կարող մարդու միջից հանել պլեբեյին: Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄՀՄՊԻ) շրջանավարտ Իլհամ Ալիեւը իրականում միայն խայտառակում է այս հեղինակավոր համալսարանը: