Իրանի խորհրդարանում կայացել են նախագահության եւ օրենսդիր մարմնի նախագահի ընտրությունները: Խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվել է Ալի Լարիջանին:

Լարիջանիի թեկնածությունը պաշտպանել են 258 պատգամավորներից 214-ը:

Համաձայն Իրանի խորհրդարանի ներքին կանոնադրության՝ նախագահության անդամներն ու նախագահն ընտրվում են ամեն տարի: