2010 եւ 2016 թվականներին ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ներկայիս ընդդիմությունն աջակցել է։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ ձեւակերպումներում, որ Շուռնուխ գյուղից դեպի արեւելք եւ Որոտան «գտնվում է Ադրբեջանի հետ սահմանը», ոչ մի վատ բան չի դիտարկվել։