Բաքվում փակել են Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Օջագ Նեջատի գրասենյակը , հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Պաշտոնապես գրասենյակը փակել են կորոնավիրուսի պատճառով։

Բաքվում մի քանի վայրերում աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, եւ  նման վայրերից է Հուսեյնիի մզկիթը։ Այդ պատճառով նման վայրերի գործունեությունը դադարեցվել է։ Այժմ համաճարակաբանական ծառայությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում։