Հայ հասարակությունն այսօր առավոտվանից հաղորդագրություններ է տարածում Հայաստանի օդային տարածքում «Ադրբեջանի ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության թռիչքների մասին։
Քաղավիացիայի կոմիտեն շարունակում է լռել։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում AZAL-ի հրապարակած հայտարարությունը Հայաստանում ոչ մի կերպ չեն մեկնաբանում։ Կարեւորը՝ տեղեկությունը չի հերքվում։
Միեւնույն ժամանակ, սա առաջին հաղորդագրությունը չէ։ Դեռեւս օգոստոսի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին Ադրբեջանի համար Հայաստանի օդային տարածքի բացման մասին։ Բառացիորեն կես ժամից այդ տեղեկությունը հերքվեց, ընդ որում՝ Ադրբեջանի կողմից։ Քաղավիացյի կոմիտեն այդ ժամանակ էլ ձայն չհանեց։
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 9-ին, հաղորդվեց, որ Turkish Airlines-ը ներքին չվերթ է իրականացրել Ադրբեջանում Հայաստանի օդային տարածքի միջով։ Հաղորդվել է, որ Turkish Airlines ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը սեպտեմբերի 4-ին իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջեւան չվերթը։ Ինքնաթիռը Գյանջայից թռչիչք է իրականացրել ժամը 09։57-ին եւ վայրէջք կատարել Նախիջեւանում ժամը 10։32-ին։ Թռիչքը տեւել է 35 րոպե։
Ըստ Flight Radar-ի տվյալների՝ ինքնաթիռն անցել է Սեւանա լճի եւ Գեղարքունիքի մարզի վրայով։
Ենթադրելով վերոնշվածից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ հայ հասարակությունը իշխանության չափազանց կարեւոր քայլերի մասին իմանում է, մեղմ ասած, ուշացումով, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը։




























