Հայաստանում օգտագործվող բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են որակի չափանիշներին: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նախարարը նշեց, որ ներկայումս Հայաստանում օգտագործվում են մի քանի պատվաստանյութեր:

«Սակայն եթե մենք ունենայինք միայն մեկ պատվաստանյութ, դա բավական կլիներ, որ մենք մեր առաջադրանքը ավարտված համարեինք»,- ընդգծեց Ավանեսյանը:

Ներկայումս Հայաստանն ունի Sputnik V, AstraZeneca, Sinopharm եւ Coronavac պատվաստանյութեր: Բացի այդ, Լիտվայի կառավարությունից Հայաստան է առաքվել Moderna դեղամիջոցի խմբաքանակ: