Հայաստանի իշխանությունները ընդդիմությանը համարում են ամենամեծ «կապիտուլյանտն» ու երկրի շահերի դավաճանը: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, որը հենց այդպիսի գնահատականներ տվեց կառավարության ղեկավարի գործողություններին:

Փաշինյանի խոսքով, Հայաստանում ընտրությունների արդյունքներն իր հայտարարությունների իրավացիության ակնհայտ ապացույցն են:

«Եւ ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ավելի մանրամասն կքննարկենք ձեր դավաճանությունն ու կապիտուլյացիան: Այո, ես ինձ մեղավոր եմ ճանաչում, որ 2018-ից հետո բանակը չազատեցի կոռումպացված տարրերից»,- ընդգծեց վարչապետը: