Երկրի համար վտանգավոր աստղակերպերի հետագիծը փոխելու ՆԱՍԱ-ի փորձը նոյեմբերին կմեկնարկի: ՆԱՍԱ-ն հայտնել է, որ DART առաքելությունը կսկսվի 2021 թվականի նոյեմբերին: Սա անսովոր նախագիծ կլինի, գործակալությունը պատրաստվում է տիեզերք արձակել երկու արբանյակ, որոնք ուղղված կլինեն մի համակարգի, որը կազմված է երկու երկնային մարմիններից՝ Դիդիմ աստղակերպից, որի լայնությունը մոտ 780 մ է, եւ նրա արբանյակ Դիմորֆից, որի լայնությունը 160 մ է, հաղորդում է HighTech-ը:
DART առաքելությունը չի ուսումնասիրի դրանց կազմը կամ ուղեծիրը, նրա նպատակն է փոխել երկնային մարմինների հետագիծը: Դա կարելի է անել միայն դրանց մեծ արագությամբ բախվելու դեպքում: Այժմ Դիդիմը եւ Դիմորֆը պոտենցիալ վտանգավոր օբյեկտներ են Երկրի համար:
ՆԱՍԱ-ի աշխատակիցները կփորձեն մինչեւ բախումը սարքը մինչեւ 24 հազար կմ/ժ արագացնել: Նրանք հաշվարկել են, որ արդյունքում Դիմորֆի արագությունը կփոխվի տոկոսային մասնաբաժնով: Թվում է, թե սա քիչ չէ, բայց, ըստ գիտնականների, բավական է՝ դրա պտտման ժամանակը փոխելու համար:
Փորձի ընթացքում գիտնականները նախատեսում են ստանալ տվյալներ, որոնք հետագայում կարող են օգտակար լինել, եթե իսկապես աստղակերպերը շեղելու անհրաժեշտություն լինի:
Առաքելության ընթացքում տիեզերք կուղարկվի երկու տիեզերանավ՝ Light Italian CubeSat for Imagine Asteroids (LUCIACube) անվանումով: Մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 23-ին: Դրանք տիեզերք կուղեւորվեն SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 հրթիռով:





























