Այո, ես ինձ մեղավոր ու պատասխանատու եմ համարում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ պատերազմի հետևանքով: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:

Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց, թե ըստ Փաշինյանի, ո՞վ է կրում պարտության, եւ հայկական կողմի համար ողբերգական հետեւանքներով ավարտված բոլոր ռազմական գործողությունների հիմնական պատասխանատվությունը:

«Ես այս ամբիոնից տասնյակ անգամներ հայտարարել եմ, որ ամեն ինչում մեղավորը ես եմ: Ես դա ասել եմ արդեն 100 անգամ»,- պատասխանեց կառավարության ղեկավարը: