Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայատրարությունը սխալմունք է համարում։

«Քլինթոնը սխալ է արել, որ Իրանի՝ ՄԱԳԱՏԵ-ին ուղարկված նամակի վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետը ներկայացրել է բանավոր տարբերակով, անհրաժեշտ էր սեփական տեսակետը ներկայացնել պաշտոնական նամակով»,-ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ պետքարտուղարի հայտարարությունը քարոզչական բնույթ ունի։ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը «թակարդ» է համարել Թուրքիայի տարածքում իրանական ուրանի փոխանակման եւ պահպանման համաձայնագիրը։ Քլինթոնի խոսքով Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի առաջնորդների բանակցությունների ընթացքում ձեռք բերված այդ համաձայնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Թեհրանի փորձը խուսափելու միջազգային խիստ պատժամիջոցներից։