Հայաստանում Միացյալ Թագավորության եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը չմեկնաբանեց հայ-ադրբեջանական հարաբերություններն ու ԼՂ իրավիճակը։
Նշենք, որ Գալագերը մասնակցել է «Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հեռանկարները» թեմայով քննարկմանը, որը կազմակերպել էր Ֆրանսիական համալսարանը։
NEWS.am-ը փորձեց ճշտել, թե ինչ է մտածում դեսպանը հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ԼՂ իրավիճակի մասին։
Տեղեկություն ստանալու համար նա կոչ արեց դիմել դեսպանատուն։




























