Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի եւ Իրանի միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8–ին, Անկարայում Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի եւ Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բագերի Քենիի միջեւ հանդիպման ժամանակ քննարկվելու են թուրք–իրանական հարաբերությունները եւ վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումները։




























