Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական համաձայնագիրը նրանց թույլ կտա օգնության հասնել երրորդ երկրի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի հետ լարվածության աճի ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

ՆԱՏՕ -ի դաշնակիցներ Հունաստանը եւ Ֆրանսիան ստորագրել են ռազմական եւ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին պայմանագիր, որը ներառում է մոտ 3 միլիարդ եվրո արժողությամբ երեք ֆրանսիական ֆրեգատների գնում: Աթենքն այս տարի արդեն պատվիրել է մոտ 24 Dassault Rafale կործանիչ։

«Առաջին անգամ հստակ նշվեց, որ երրորդ երկրի հարձակման դեպքում ռազմական օգնություն կտրամադրվի: Եվ մենք բոլորս գիտենք, թե ով ում է սպառնում Միջերկրական ծովում»,-ասել է Միցոտակիսը՝ նկատի ունենալով Թուրքիային: