Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրություն են ստորագրել:

Այս մասին իր Twitter-յան իր էջում գրել է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհդիեւը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ արձանագրությունը ստորագրվել է Իզմիրում՝ Թուրքիայի առեւտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռիզա Թունա Թուրագայի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի մասնակցությամբ կայացած հանդիպմանը:

Հանդիպմանն ընդգծվել է, որ «արձանագրության ստորագրումը կնպաստի մաքսային ոլորտում երեք երկրների համագործակցության հետագա զարգացմանը»:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ միջազգային բեռնափոխադրումների ոլորտում փաստաթղթաշրջանառության թվայնացմանը, «Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան-Վրաստան եւ Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքների զարգացմանը» վերաբերող հարցեր։