Իրաքում Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) արտահերթ ընտրություններն անցկացվում են կիրակի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
329 մանդատին հավակնում է ավելի քան 3,2 հազար թեկնածու, որոնցից 951-ը՝ կանայք, իսկ 789-ն՝ ինքնառաջադրվածներ: 83 ընտրատեղամասերում օրիենսդիր մարմնում տեղի համար կպայքարի 109 կուսակցություն եւ 21 քաղաքական կոալիցիա, որոնք ձեւավորվել են էթնիկ-կրոնական հատկանշով, որոնց շրջանում, մասնավորապես, կա յոթ շիիթական, չորս սունիթական եւ երկու քրդական խմբավորում:
Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը ծագել է, երբ 2019 թվականի աշնանը արաբական հանրապետությունում բարձրացել է հակակառավարական բողոքի ցույցերի ալիք, որոնք հանգեցրել էին կառավարության հրաժարականին, որը ձեւավորվել էր 2018 թվականի մայիսի ընտրությունների արդյունքում:
Ընտրությունները կանցկացվեն անվտանգության աննախադեպ միջոցների կիրառման խայմաններում: Մասնավորապես, երկրում այսօր փակ կլինեն սահմանային անցակետերն ու օդանավակայանները:
Իրաքում ընտրելու իրավունք ունի շուրջ 26,9 միլիոն բնակիչ: Սակայն, փորձագետների կարծքիքով, իշխանությունների նկատմամբ անվստահության բարձր աստիճանի պատճառով եւ տնտեսության, առողջապահության ու մյուս ոլորտներում չլուծված ճգնաժամի պայմաններում մասնակցությունը, ինչպես եւ 2018 թվականի ընտրությունների ժամանակ, չի գերազանցի 40 տոկոսը:




























