Իրանը երբեք օդային տարածքը չի փակել Ադրբեջանի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ երկու երկրներն իրենց հարաբերություններում մշտապես հետեւել են տրամաբանական ընթացակարգին: «Անբնական է խախտել Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները: Իրանն իր մտահոգությունների մասին հայտնել է ադրբեջանական կողմին, եւ նրանք նույնպես հայտարարել են, որ կլուծեն այդ խնդիրները: Մենք ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ Իրանի որոշ մտավախություններ պետք է լուծվեն»,-նշել է նա։
«Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը եւս բաց է երկու երկրների միջեւ, եւ երկու կողմերը չպետք է թույլ տան, որ երրորդ կողմերը ազդեն հարաբերությունների վրա»,-ընդգծել է Հաթիբզադեն։




























