Թուրքիայի Քադիր Հաս համալսարանում կազմակերպված ինտերնետ համաժողովին թուրքական ինտերնետ լրատվամիջոցների միջեւ լուրջ վիճաբանություններ են տեղի ունեցել` լրատվական նյութերի գողանալու շուրջ:
Ինտերնետ համաժողովին աչքի է ընկել հատկապես Milliyet-ի եւ NTV-ի էլեկտրոնային տարբերակների գլխավոր խմբագիրների միջեւ ծագած վեճը:
NTV-ի ինետերնետ տարբերակի գլխավոր խմբագիր Ահմեդ Յեշիլթեփեն մեղադրել է Milliyet-ի էլեկտրոնային տարբերակի խմբագիր Էրջումենթ Իշլեյենին` իրենցից լուսանկարներ գողանալու մեջ: Milliyet-ի գլխավոր խմբագիրը փորձել է փրկել դրությունը` ասելով, որ իրենց մոտ 40 հոգի է աշխատում, եթե նման բան կա, իրենք կուսումնասիրեն: Սակայն Ահմեդ Յեշիլթեփեն շարունակում է խոսքը` մեղադրելով նաեւ Milliyet եւ Hurriyet թերթերին` առանց NTV-ին վկայակոչելու NTV-ից վերցրած նյութերը օգտագործելու մեջ:

























