Հունիսի 8-12-ը Երեւանում կայանալու է լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության ավանդական միջազգային մրցաշարը:
Հայաստանի մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարին մասնակցելու են Հայաստանի 8, Իրանի եւ Վրաստանի 3-ական մարզիկներ:




























