Իրանցի հայտնի իրավաբանը, ով Նոբելյան հայտնի մրցանակակիր Շիրին Էբադիի հետ մարդու իրավունքների կենտրոն էր հիմնել, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման կառավարող իսլամական ռեժիմի տապալման փորձի համար:
Մոհամմեդ Ալի Դադհային նաեւ արգելել են 10 տարի զբաղվել փաստաբանական գործունեությամբ եւ դասավանդմամբ: Նա պետք է 3 հազար դոլար տուգանք վճարի իր տանն արբանյակային ալեհավաք տեղադրելու համար:
Դադհան մտադիր է բողոքարկել դատավճիռը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դադհան դատարաններում ներկայացնում էր նախագահական ընտրություններում ձերբակալված ակտիվիստների շահերը:




























