Թուրքիայում Անկարա-Էսքիշեհիր ավտոճանապարհին հուլիսի 5-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ պայթյունն իրականացվել է այն պահին, երբ անցնելիս է եղել զինվորական մի մեքենա։ Պայթյունից վնասվել են նաեւ ճանապարհով անցնող մի քանի քաղաքացիական մեքենաներ եւս։
Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են ականը գործի դնող մարտկոցն ու համապատասխան լարերը։



























