Հայաստանի մի քաղաքացի մեղադրվում է Ռոստովի մարզում անօրինական ճանապարհով 2 միլիոն ռուբլի արժողությամբ ռուբին վաճառելու մեջ: «Պարզվել է, որ այս տարվա մարտի 1-ին մեղադրյալը «Երազանքները կատարվում են» քաղաքային սրճարանում փորձել է իրեն որպես  ժառանգություն փոխանցված 10,75 կարատանոց ռուբին վաճառել, որը արժեցել է մոտավորապես 2,2 միլիոն ռուբլի:

Քանի որ բնական հարստությունների վաճառքը ՌԴ տարածքում սահմանափակվում է, գնորդների կարգավիճակում հանդես են եկել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ եւ ձերբակալել ռուբին վաճառողին»,-հայտնում է մարզային դատախազության մամուլի ծառայությունը: Գործն ուղարկվել է Շախտինսկյան քաղաքային դատարան: