Ճապոնիայի՝ երկրաշարժից եւ ցունամիից հետո վերականգնման հարցերով նախարար Ռյու Մացումոտոն հրաժարական է տվել:

Մացումոտոն այդ պաշտոնում աշխատել է ընդամենը մեկ շաբաթ եւ տուժած շրջանների ղեկավարների հասցեին թույլ տված անզգույշ արտահայտությունների համար այդ ընթացքում բազմաթիվ քննադատությունների արժանացել:

Նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ նրանց ֆինանսական օգնություն ուղարկել մինչեւ այն ժամանակ, քանի դեռ չեն առաջարկվել տեղական  ինֆրակառուցվածքների վերականգնման կոնկրետ նախագծեր, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: