Մոսկվայի Կուրսկի կայարանում ձերբակալվել է «օրենքով գող», նախկինում երեք անգամ դատված Լերի Նաթենաձեն` «Լերի» մականունով:
Մոսկվայի ոստիկանական վարչության աշխատակիցները հայտնել են, որ Լերիի մոտից խուզարկության ընթացքում հայտնաբերել են 1,7 գրամ հերոին: Քրեական հեղինակության ձերբակալման մանրամասները չեն հաղորդվում: Հնարավոր է` նրա դեմ քրեական գործ հարուցվի, հաղորդում է Neva24.ru-ն:
Լերի Նաթենաձեն ծնվել է Ախալցխայում, 11 տարի անցկացրել է անազատության մեջ: Ոստիկանության տվյալներով, նա արդեն վաղուց չէր զբաղվում ակտիվ գործերով եւ չէր խառնվում քրեական աշխարհի անցուդարձին: Վերջին շրջանում նա ապրում էր Խաբարովսկում:



























