Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչները (ԿԽՄԿ) այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովին:

Կարմիր Խաչի ներկայացուցիչները հետաքրքրվել են բանտարկյալի առողջական վիճակով եւ պայմաններով, այս մասին հաղորդել է «Trend»-ը` վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությանը:

Բանտարկյալին նամակ է փոխանցվել տնից: Իսկ Հուսեյնովի գրած նամակը ուղարկվել է Ադրբեջան: