Եգիպտոսի առեւտրի նախկին նախարար Ռաշիդ Մոհամեդ Ռաշիդը հեռակա կարգով Կահիրեում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել հանրային միջոցները վատնելու մեջ եւ պարտավորվել է խոշոր չափի դրամական տուգանք վճարել: Երկու այլ մեղադրյալներ` ֆինանսների եւ տեղեկատվության նախկին նախարարները, ովքեր մեղադրվում էին նմանատիպ հանցագործությունների մեջ, արդարացվել են:
Սա արդեն երկրորդ դատական գործընթացն է Ռաշիդ Մուհամեդ Ռաշիդի գործով, ով Եգիպտոսից փախել է փետրվարին` Հոսնի Մուբարաքի` Եգիպտոսի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց մի քանի օր առաջ: Նախորդ ամիս նախկին նախարարը կրկին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:




























