Արտասահմանյան գործերով եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը եվրոպացի խորհրդարանականներին կներկայացնի ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։
Եվրոպայի խորհրդարանի նիստը Ստրասբուրգում տեղի կունենա հուլիսի 4-7-ը։
Այլ թեմաների շարքում կքննարկվեն Եմենում եւ Սիրիայում իրավիճակի վատացմանը, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայում իրադարձությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Քվեարկության կդրվի երեք բանաձեւ։




























