Հարավային Կորեայի կրթության նախարարությունը հավանություն է տվել երկրի բոլոր տարրական եւ միջնակարգ դպրոցների ուսումնական ձեռնարկները էլեկտրոնայինի փոխակերպելու նախաձեռնությանը:
Նախագիծը ենթադրում է լիովին հրաժարվել ավանդական թղթե դասագրքերից: Էլեկտրոնային ձեռնարկներից դպրոցականները կարող են օգտվել նոթբուքների եւ դեսքթոփերի, պլանշետային համակարգիչների, սմարթֆոնների եւ անգամ «խելացի» հեռուստացույցների միջոցով, գրում է «Կոմպյուլենտան»:
Նախատեսվում է լիովին թվայնացնել ուսումնական ձեռնարկները մինչեւ 2014 թվականը: Նախաձեռնության համար ծախսելու են մինչեւ 2,4 միլիարդ դոլար գումար: Նախաձեռնությունից կօգտվեն էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողները, մասնավորապես Samsung ընկերությունը, որի հետ Galaxy Tab պլանշետների մատակարարման պայմանագիր կստորագրվի:
Նախաձեռնության միջոցով հնարավոր կլինի ուսուցումը կազմակերպել ինտերնետի միջոցով:



























