Եգիպտոսում  հնէաբանները  քարի վրա քանդակված պատկեր են հայտանաբերել, որի տարիքը գնահատվում է շուրջ 5 հազար 200 տարի, հայտնում է cursorinfo.co.il-ը:Եգիպտոսի հնէաբանության գերատեսչությունում կարծում են, որ նկարում պատկերված են եգիպտական առաջին դինաստիաների կառավարման տարիների տոնակատարությունների տեսարաններ: Հենց այդ ժամանակ է, որ ձեւավորվել է եգիպտական մշակույթը:

Նախորդ տարի եգիպտացի հնէաբանները Էլ-Լախունի շրջանում հայտնաբերել են գերեզմանների նոր համալիր, որտեղ 57 թաղված կա: Դրանցից ամենահինավուրցները պատկանում են երկրի պատմության ընթացքում ամենավաղ կառավարած դինաստիային (մ.թ.ա 2600 թվական): Բացի այդ, Եգիպտոսում հայտնաբերվել են փարավոնի վարչարարների գերեզմաններ, որոնց տարիքը գնահատվում է մոտ 4300 տարի: