ԼՂ խնդրի կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն դերակատարություն չունի, սակայն պարզ է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, քանի որ միակ լուծումը` դիվանագիտականն է: Այս մասին հուլիսի 5-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, հայտնում է Trend-ը:
Ափաթուրայը հայտնել է, որ Բաքվում մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել, սակայն ամենաարդյունավետը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը:




























