ԱՄՆ բանակի կապիտան Ջոնաթան Սփրինգերը iPhone –ի  համար մշակել է Tactical Nav անունով նոր հավելված, որն ամերիկացի զրնվորականներին կարող է օգնել  որոշելու թալիբների գտնվելու վայրը: Ինչպես հաղորդում է  «ВВС»-ին, տեսախցիկի, կողմնացույցի եւ GPS քարտեզի օգնությամբ հավելվածը հստակ ցույց է տալիս այն կոորդինատները, որտեղից հակառակորդը կրակ է բացում:

Սփրինգերը պնդում է, որ ծրագիրը մշակել է հատուկ զինվորների համար եւ անձամբ է փորձարկել Աֆղանսանում: Մշակման համար նա ծախսել է մոտ 30 հազար դոլար: Նա փորձել է ծրագիրը վաճառել Պենտագոնին, սակայն զինվորականները հետաքրքություն չեն ցուցաբերել այդ աշխատանքի նկատմամբ: Կապիտանի խոսքով` զինավորականների այդ մերժումը հիասթափեցրել է իրեն:

Ծախսած միջոցները հետ վերադարձնելու համար նա հավելվածը վաճառքի է հանել համացանցում: Հիմա արդեն ամեն ցանկացող կարող է այն ձեռք բերել Apple Store օնլայն խանութում` 5,5 դոլարով: