Արագածոտնի մարզում հուլիսի 4-ի առավոտյան Ռյա թազա գյուղին հարակից «Հ.Մարտիրոսյան» ՍՊԸ գազալցակայանում մեքենան լիցքավորելու ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա եղել է Ապարանի բնակիչ Ս.Խաչատրյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 39 ԼՕ 970 համարանիշի ավտոմեքենան:

Պայթյունի հետեւանքով վնասվածքներ է ստացել գազալցակայանի աշխատակից Մելիք գյուղի բնակիչ 28-ամյա Արտակ Մկրտչյանը, որը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: