«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «GPRS փաթեթ» ծառայության գործարկման մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին օպտիմալացնել շարժական ինտերնետի ծախսերը` ձեռք բերելով 25, 50, 100 կամ 200 ՄԲ փաթեթներ: Այսպես միացնելով «GPRS փաթեթ 25» ծառայությունը հաճախորդը ստանում է 25 ՄԲ` 600 դրամով, «GPRS փաթեթ 50»-ի դեպքում 50 ՄԲ` 1000 դրամով, «GPRS փաթեթ 100» դեպքում 100 ՄԲ` 1800 դրամով, իսկ «GPRS փաթեթ 200» դեպքում 200 ՄԲ` 3000 դրամով:

«GPRS փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել հետեւյալ կերպ. զանգահարելով  06744N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող մեգաբայթերի ծավալն է (25,50,100 կամ 200), հավաքելով USSD *110*4N# հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 4N տեքստով:

GPRS-փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: GPRS-փաթեթի մեգաբայթերի կամ գործողության ժամկետի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված մեգաբայթերը տեղափոխվում են նոր փաթեթ:

Մանրամասն տեղեկատվություն օգտագործված  մեգաբայթերի եւ GPRS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ հավաքելով *103# հրահանգը:

«GPRS փաթեթ» ծառայությունը  հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Drive», «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ»  կանխավճարային ՍՓ-ից: