Իրանում հերթական սահմանափակումն է մտցվել։ Այսուհետ գովազդային վահանակների վրա չպետք է լինեն ժպտացող կանանց դեմքեր։
Բացի այդ, դերասանները եւ մոդելներն այսուհետ չեն կարող հայտնվել սննդամթերք կամ կոսմետիկա գովազդող ամսագրերի եւ թերթերի էջերում, հայտնում է Mehr գործակալությունը։
Գովազդի շուկայում իրավիճակը կվերահսկի այս կամ այն քաղաքի քաղաքապետարանի հատուկ բաժինը։




























