Ճապոնիայում Vertu լյուքս դասի բջջային հեռախոսների վաճառքի անհաջող փորձից հետո Nokia Corp. լքում է այդ երկիրը։

Ֆիննական ընկերությունն իր ֆիրմային վերջին խանութը փակելու մասին հայտարարել է հուլիսի 6-ին։ Սկզբնական շրջանում Nokia-ն Ճապոնիայում չորս սեփական առեւտրային կետ ուներ, հայտնում է «Վեստին»՝ վկայակոչելով АР գործակալությանը։

Նշենք, որ Nokia հեռախոսները Ճապոնիայում երբեք մեծ հռչակ չեն վայելել։

Nokia-ի արտադրանքը վաճառվում է ավելի քան 160 երկրներում, իսկ այդ ֆիրմայում աշխատողների թիվը գերազանցում է 123,5 հազար մարդը։