Հարվարդի բժշկական դպրոցի (Harvard Medical School) գիտնականները ապացուցել են նստակյացության եւ մահացու ելքով հիվանդության միջեւ կապը: Նրանց տվյալներով, կանանց մոտ, որ ժամանակի մեծ մասն անցկացնում են նստած վիճակում, 2-3 անգամ ավելի  մեծ է թոքերի տրոմբոէմբոլիա ստանալու հավանականությունը, քան ակտիվ կյանք վարողների մոտ, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով The Times of India-ն:

Հիվանդությունն ուղեկցվում է կրծքավանդակի ցավերով եւ արտահայտված շնչառական խնդիրներով: Ցավն ինտենսիվ բնույթ է կրում եւ ուժեղանում է խորը շնչման ժամանակ:

Մասնագետները 18 տարի հետեւել են 70 հազար բուժքույրերի, տարին երկու անգամ նրանք լրացրել են անկետաները, որոնցով գիտնականները գնահատել են նրանց կենսակերպն ու սովորությունները: Գիտնականներ եզրակացություններն անփոփոխ են մնացել անգամ հաշվի առնելով տարիքը, մարմնի զանգվածը եւ վնասակար սովորությունների առկայությունը: