Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո հայտարարել է 61-րդ կառավարության կազմը։

Նոր կառավարության կազմում ընդգրկված են 4 փոխվարչապետ եւ 21 նախարար։

Փոխվարչապետեր՝ Բյուլենթ Առընչ, Ալի Բաբաջան, Բեշիր Աթալայ եւ Բեքիր Բոզդաղ։

Արդարադատության նախարար՝ Սեդուլահ Էրգին

Ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարար՝ Ֆաթմա Շահին

Եվրամիության նախարար՝ Էգեմեն Բաղըշ

Գիտական արդյունաբերական տեխնոլոգիայի նախարար՝ Նիհաթ Էրգյուն

Աշխատանքի եւ սոցիալական անվտանգության նախարար՝ Ֆարուք Չելիք

Շրջակա միջավայրի եւ քաղաքների զարգացման նախարար՝ Էրդողան Բայրաքթար

Արտաքին գործերի նախարար՝ Ահմեդ Դավութօղլու

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար՝ Թաներ Յըլդըզ

Երիտասարդության եւ սպորտի նախարար՝ Սուաթ Քըլըչ

Գյուղմթերքների եւ անասնապահության նախարար՝ Հայաթի Յազըջը

Ներքին գործերի նախարար՝ Իդրիս Նաիմ Շահին

Զարգացման նախարար՝ Ջեւդեթ Յըլմազ

Մշակույթի նախարար՝ Էրթուղրուլ Գյունայ

Ֆինանսների նախարար՝ Մեհմեդ Շիմշեք

Ազգային կրթության նախարար՝ Օմեր Դինչեր

Ազգային պաշտպանության նախարար՝ Իսմեթ Յըլմազ

Անտառի եւ ջրային հարցերով նախարար՝ Վեյսել Էրօղլու

Առողջապահության նախարար՝ Ռեջեփ Աքդաղ

Հաղորդակցության նախարար՝ Բինալի Յըլդըրմ